
Կարեն Խաչանովը դուրս է եկել Masters 1000 մրցաշարի կիսաեզրափակիչ
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է փայլել հեղինակավոր մրցաշարում։ Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող Masters 1000 մրցաշարում Խաչանովը արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում նա 6։4, 7։6 հաշվով պարտության մատնեց երիտասարդ ամերիկացի Ալեքս Միկելսենին։ Դրա համար թենիսիստներին պահանջվեց ընդամենը 1 ժամ 44 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը գերմանացի Ալեքսանդր Զվերևը, ով այս մրցաշարում համարվում է գլխավոր ֆավորիտ։
Տորոնտոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը ավելի քան 9 միլիոն դոլար է։ Այս տարի նա արդեն հասցրել է կիսաեզրափակիչ հասնել նաև Բարսելոնայի (գրունտային կորտ) և Հալեի (խոտածածկ կորտ) մրցաշարերում։