
Հայտնի է, թե երբ կհրապարակվի խաղաղության պամանագրի տեքստը
Վաշինգտոնում, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ համաձայնագրի նախաստորագրված տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի երեկոյան։
Բացի այդ, նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ, որին արդեն դրական է արձագանքե Ֆրանսիան
X հարթակում (նախկին Twitter) Արարատ Միրզոյանը այս քայլը անվանել է «հիրավի պատմական պահ խաղաղության համար»․
Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի լավ ապագայի մասին։
Հիշեցնենք, որ այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը՝ առանց մանրամասները հրապարակելու։ Փաստաթղթի տակ ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։