
Հայաստանում զբոսաշրջիկների հոսքը 2025-ի հուլիսին աճել է 10,9%-ով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականի հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 263 592-ի։ Դա 10,9%-ով կամ 25 989-ով ավել է 2024 թվականի հուլիսի ցուցանիշից, երբ երկրում արձանագրվել էր 237 603 զբոսաշրջիկ։
Նախարարը նշել է, որ այս տարվա մայիսին, հունիսին և հուլիսին գրանցվել են տվյալ ամիսների պատմական բարձր ցուցանիշները։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 36,9 տոկոսը եկել է Ռուսաստանից (79 452 մարդ), 14,4 տոկոսը՝ Վրաստանից (30 996 մարդ), իսկ 8,5 տոկոսը՝ Իրանից (18 297 մարդ)։