ՀայաստանՊատահար

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել գործընկերոջը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի երկու ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել։

Amnews-ի տվյալներով վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է։ Նախնական տվյալներով՝ նա փորձել է վերացնել ավտոբուսում առաջացած խնդիրը, երբ մյուս «Zhongtong» ավտոբուսի վարորդը շարժվել է և վրաերթի ենթարկել նրան։

Վթարի հետևանքով քաղաքացին հայտնվել է երկու ավտոբուսների արանքում։ Առաջին օգնությունն անմիջապես ցուցաբերել են դեպքի վայրում եղած քաղաքացիները, այնուհետև Երևանի շտապօգնության ծառայության բժիշկները նրան դուրս են բերել ավտոմեքենաների արանքից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։

Տարածքը սահմանազատվել է, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։