
Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման և հափշտակության մեջ
Գոռավանի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանը մեղադրվում է 725 հա մակերեսով 67 հողամասերը ապօրինի սեփականացնելու, փողերի լվացման և հափշտակության մեջ։
Բազիկյանը, իրեն պատկանող մեքենաների գույքահարկը չվճարելով, աշխատակիցներից մեկին հրահանգել է գույքահարկի վճարման վերաբերյալ կեղծ տվյալներ մուտքագրել։ Դրա արդյունքում համայնքին պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։
2021 թվականին նա համայնքապետարանի կարիքների համար նաաատեսված մեկ միլիոն դրամի գազի լիցքավոդման կտրոնները օգտագործել է անձնական նպատակներով։
Բացի դա, իր կառավարման շրջանում նա իրականացրել է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքներ, որտեղ հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, իսկ հողամասերը անհամեմատ էժան գնով են վաճառվել։
Արդյունքում պետությանը պատճառվել է զգալի վնաս, իսկ համայնքը զրկվել է հողերը տնօրինելու և օգտագոտծելու իրավունքից։
Գործով հարցաքննվել է ավելի քան 70 անձ։ Մեղադրանք է ներկայացվել Արսեն Բազիկյանին և իր որդուն։
Հիշեցնենք, որ Բազիկյանը համայնքի ղեկավար է եղել 18 տարի՝ 2003-2021 թվականը։