ԿրթությունՀայաստան

Ավագ դասարաններում մի շարք առարկաներ կդասավանդվեն հին դասագրքերով

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դասարաններում որոշ առարկաներ կդասավանդվեն հին դասագրքերով։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ նոր չափորոշիչով դասագրքերի մրցույթների մեծ մասը արդեն ավարտվել է, գրքերը տպագրվել են և առաքման փուլում են։ Մինչ օգոստոսի 25-ը դրանք կհասնեն դպրոցներ։ Սակայն մի շարք առարկաների համար դպրոցները կշարունակեն օգտագործել հին դասագրքերը՝ ուղեցույցներով՝ բովանդակությունը նոր չափորոշիչին հարմարեցնելու համար։

Հին դասագրքերով կդասավանդվեն 10-11-րդ դասարանների «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», 11-րդ դասարանրի «Հանրահաշիվ», «Ռուսերեն», «Բնագիտություն», «ՆԶՊ», 10-րդ դասարանի «Ռուսերեն», 9-րդ դասարանի «ՆԶՊ», 5-11-րդ դասարանների «Ֆրանսերեն» առարկաները։

Սվաջյանը նաև նշեց, որ Տավուշի մարզում նոր չափորոշիչով ավարտական քննությունների փորձարկման արդյունքները գոհացուցիչ են։ Մարզի 9-րդ դասարանցիները «Պատմություն» և «Գրականություն» առարկաներից գրում են էսսեներ՝ վերլուծական ու ստեղծագործական մոտեցմամբ։

Հիշեցնենք, որ այս տարի միայն Տավուշի մարզի 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները կանցկացվեն նոր չափորոշիչով։