ՀայաստանՍոցիալական

Սոնա Մնացականյանի ընտանիքը պահանջում է 10 մլն դրամի փոխհատուցում

Սոնա Մնացականյանի ընտանիքը դատարանից պահանջել է 10 մլն դրամի փոխհատուցում՝ հուղարկավորության և գերեզմանի կառուցման ծախսերի համար։ Միջնորդությունը ներկայացվել է օգոստոսի 13-ի դատական նիստին, որտեղ պետք է որոշվեր մեղավոր ճանաչված վարորդի՝ Արամ Նավասարդյանի պատժաչափը։

Սոնայի հայրը՝ Մնացական Մնացականյանը, անդրադարձել է պաշտպանական կողմի պնդումներին, թե իր դստեր գործողությունները կարող էին պայմանավորված լինել քաղաքական հայացքներով։ Նա նշել է, որ Սոնան նոր էր վերադարձել Հայաստան՝ հավատալով երկրում կատարվող փոփոխություններին և դուստր ձեռնարկություն հիմնել։

Նա նաև նշել է, որ վարչապետ Փաշինյանը զանգել ու ցավակցել է իրեն, սակայն համեմատություն է անցկացրել տեղի ունեցածի և այլ ավտովթարի միջև, ինչի հետ հայրը համաձայն չէ։

Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը մահացել է 2022 թվականի ապրիլի 26-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Վարորդ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել՝ արագությունը գերազանցելու և կանաչ լույսի տակ քայլող Սոնային վրաերթի ենթարկելու համար։

Սեդա Մարտոյան