ԿրթությունՀայաստան

Հայաստանում օտարերկրյա ուսանողների դինամիկան․ ո՞ւմ է գրավում մեր կրթական համակարգը

2023-24 ուսումնական տարվա տվյալներով՝ Հայաստանում սովորում է 7,064 օտարերկրյա ուսանող։ Նրանցից 35%-ը հնդիկներ են, 29%-ը ռուսներ, 12%-ը վրացիներ, իսկ Տանզանիայից այստեղ սովորում է 17 երիտասարդ։

Վերջին հինգ տարիներին նկատելի փոփոխություններ կան. Իրաքից եկող ուսանողների թիվը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ՝ 300-ից մինչև 159, մինչդեռ Շրի-Լանկայից ուսանողների հոսքը աճել է՝ 3-ից հասնելով 170-ի։

Փորձագետները շեշտում են, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը պետք է դարձնել ավելի գրավիչ՝ ոչ միայն առաջարկելով ժամանակակից ու հետաքրքիր ծրագրեր, այլև ուժեղացնելով միջազգային ճանաչումն և բրենդինգը, որպեսզի մեր համալսարանները դառնան օտարերկրյա երիտասարդների նախընտրելի ընտրությունը։