
Հայ ըմբիշները փայլեցին մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում. թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է
Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները փայլուն արդյունք են գրանցել Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում։ Մեր հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ։
Հայաստանի ընտրանին 5 մեդալ է նվաճել մրցաշարում։ Արծաթե մեդալների են արժանացել Յուրի Մխիթարյանն ու Ալեքս Մարգարյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Էրիկ Տեր-Մաթևոսյանը և Արման Մուսիկյանը։ Հայ ըմբիշներից հաղթող դարձավ Գասպար Տերտերյանը։
Եզրափակիչ գոտեմարտում Տերտերյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի հետ։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հայ մարզիկը հաղթող ճանաչվեց՝ առաջինը միավոր վաստակելու շնորհիվ։
Տերտերյանի ճանապարհը դեպի ոսկե մեդալ
— 1/16 եզրափակիչ՝ Հաղթանակ Սեյմուր Գասիմովի (Ադրբեջան) նկատմամբ՝ 6:2
— 1/8 եզրափակիչ՝ Հաղթանակ Յուսուֆ Աշրապովի (Ղազախստան) նկատմամբ՝ 3:1
— Քառորդ եզրափակիչ՝ Հաղթանակ Սերգեյ Ստոևի (Բուլղարիա) նկատմամբ՝ 7:1
— Կիսաեզրափակիչ՝ Հաղթանակ Արիոնաս Կոլիցոպուլոսի (Հունաստան) նկատմամբ՝ 5:1
— Եզրափակիչ՝ Հաղթանակ Ահմադ Կոդիրովի (Ուզբեկստան) նկատմամբ՝ 1:1 (առաջին միավորի առավելությամբ)