ՀայաստանՊատահար

Սպորտային ակումբը թաքցրել է միլիարդավոր դրամների շրջանառություն․ քրեական գործ է հարուցվել

Երևանի սպորտային ակումբներից մեկը վերջին հինգ տարվա ընթացքում թաքցրել է շուրջ 8․6 միլիարդ դրամի շրջանառություն և խուսափել է պետական բյուջե շուրջ 2․3 միլիարդ դրամ հարկ վճարելուց։

Ընկերությունը ծառայություններ է մատուցել առանց ՀԴՄ կտրոնների և հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, իսկ աշխատակիցները ստացած աշխատավարձի զգալի մասը ստացել են կանխիկ՝ այն չարտացոլելով հարկային հաշվետվություններում։

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Հանցավոր խմբի մեկ անձի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք։ Պետությանը պատճառված վնասից արդեն վերականգնվել է շուրջ 348․6 միլիոն դրամ, սակայն նախաքննությունն ու հետաքննությունը շարունակվում են՝ պարզելու բոլոր ներգրավված անձանց և ամբողջական վնասը։

Սեդա Մարտոյան