ՀայաստանՍնունդ

Սիսիանում կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մանրէաբանական շեղումներ է հայտնաբերել «ՍԻՍ-ԱԼՊ» ընկերության կաթնամթերքի արտադրանքում։

ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող ընկերության արտադրամասում և լաբորատոր փորձաքննության համար նմուշառում կատարել։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 50%»․ (արտադրված հունիսի 10-ին), «Պանիր Չանախ 47%»․ (արտադրված հուլիսի 18-ին) և «Թթվասեր 15%»․ (արտադրված հուլիսի 12-ին) արտադրատեսակները չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին։ Խախտումը կապված է աղիքային ցուպիկի խմբի մանրէների բարձրացված ցուցանիշի հետ։

Արդյունքում կաթնամթերքի արտադրությունը դադարեցվել է։ Ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու նշված խմբաքանակները։ Բացի այդ, արտադրողին հանձնարարվել է արտադրանքը համապատասխանեցնել նորմերին և վերացնել հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում։

Սեդա Մարտոյան