ՀայաստանՊատահար

Ծաղկաձորում երկու դիակ է հայտնաբերվել

Ծաղկաձորում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է երկու դիակ։ Նույն տարածքում ևս երկու քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ աղբյուրի, դեպքի ընթացքում ևս երկու քաղաքացու տեղափոխել են «Հրազդան» բուժկենտրոն՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ մահացածները Արմավիրի մարզից եղբայրներ են։

Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ տղամարդիկ երկաթե զրուցարան էին տեղադրում, երբ հավանաբար շփվել են 10 000 վոլտ լարման էլեկտրահոսանքի հետ և հոսանքահարվել։

Քրեական վարույթ է հարուցվել, մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվելու է հետաքննության ընթացքում։