
Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունք
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում կայացած «Sinquefield Cup» միջազգային մրցաշարում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Հետաքրքիր է, որ հայ շախմատիստը 9 տուրում ոչ մի պարտություն չի կրել, սակայն միայն մեկ հաղթանակ է արձանագրել՝ առաջին տուրում առավելություն ստանալով Ուզբեկստանի Օլիմպիադայի հաղթող Նոդիրբեկ Աբդուսատտորովի նկատմամբ։ Այս արդյունքով Արոնյանը հավաքել է 5 միավոր։
Ստացված արդյունքի շնորհիվ Արոնյանը «Grand Chess Tour» շարքի եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունքը նվաճել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա դարձել էր Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի հաղթող։
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Ուեսլի Սոյը (ԱՄՆ), Ռամեշբաբու Պրագնանանդը (Հնդկաստան) և Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), ովքեր հավաքել են 5,5-ական միավոր, ընդամենը կես միավորով գերազանցելով Արոնյանին։ Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուն այս մրցաշարում զբաղեցրել է ութերորդ տեղը։
Մրցաշարը բաղկացած է վեց մրցաշարից՝ 1.6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով։ Մրցաշարին մասնակցում են 9 գրոսմասյստերներ, որոնցից երեքը նախորդ տարվա մրցաշարում մեդալակիրներն են։ Նախորդ տարի մրցաշարը հաղթել է ռուս Վլադիմիր Ֆեդոսեևը։