ՀայաստանՍպորտ

«Նոան» հաղթեց և երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոն «Նոան» Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» ու նվաճեց մրցաշարի Լիգայի փուլի ուղեգիր։

Սանդրո Պերկովիչի գլխավորած ակումբը 3:2 հաշվով առավելության հասավ սլովենական ակումբի նկատմամբ։ «Նոայի» կազմում գոլերով աչքի ընկան Հելդեր Ֆերեյրան, Մատեուշ Այասը և Հովհաննես Հարությունյանը։

Թիմերի միջև դիմակայության առաջին խաղում հայկական ակումբը 4-1 հաշվով հաղթանակի էր հասել։ Ընդհանուր դիմակայությունում մեր թիմը 7-3 հաղթանակի հասավ։

Նշենք, որ «Նոան» երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի եվրոպական երրորդ հեղինակավոր մրցաշարի Լիգայի փուլին։