
Քրեակատարողական հիմնարկում մահացել է Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը
Արմավիրի քրեակատարողական հիմնարկում մահացել է Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հայտնել է Վարդանյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Վարդանյանը երկար ժամանակ բողոքել է իր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն այդ բողոքները պատշաճ արձագանք չեն գտել։
Պաշտպանի խոսքով՝ չնայած բազմաթիվ ահազանգերին, Վարդանյանին չեն տեղափոխել հիվանդանոց կամ որևէ բժշկական մասնագիտացված հաստատություն, որտեղ հնարավոր կլիներ ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Էրիկ Բեգլարյանը դիմել է գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Վարդանյանի մահվան հանգամանքների ամբողջական քննության համար։
Պետք է պարզել՝ արդյոք քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցների կողմից եղել են անգործության դեպքեր, անփութություն կամ օրենքով սահմանված պարտականությունների չկատարում։ Ամենակարևորը՝ անհրաժեշտ է իրավական հստակ գնահատական տալ նրանց գործողություններին կամ անգործությանը,– նշել է պաշտպանը։
Վարդանյանի մահվան հանգամանքները ներկայումս մնում են անորոշ։