
Գյումրիում կասեցվել է «Հայկական Կարիտաս»-ի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ին պատկանող Գյումրիի խոհանոցի աշխատանքը։
Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում սննդամթերքի հիգիենայի կանոնները խախտվել են։
Մասնավորապես՝ հատակը և պատերը չեն պահպանվել մաքուր ու նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերեսներ, ինչի հետևանքով հնարավոր է եղել կեղտի կուտակում։ Բացի այդ, տարածքը պատշաճ չի մաքրվել և ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ կազմակերպությանը տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար։