ԱրցախՄշակույթ

Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը Ստեփանակերտում ադրբեջանական կողմը սկսել է քանդել Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքը։ Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական Azertag գործակալությունը՝ շեշտելով, որ օրվա ընտրությունը պատահական չէ։

Այս քայլին նախորդել էր մի շարք նմանատիպ գործողություններ։ Նշենք, որ դեռևս 2025 թվականի մարտի 12-ին տարածված տեսանյութերից պարզ դարձավ, որ հատուկ տեխնիկայով քանդվում է Արցախի կառավարության շենքը, իսկ ավելի վաղ՝ շենքի վրայից արդեն հեռացվել էր Արցախի զինանշանը։ Արբանյակային լուսանկարներում քանդման հետևանքները դեռ չէին երևում, սակայն փաստն արդեն արձանագրվել էր բազմաթիվ հարթակներում։

Արտաքին գործերի նախարարության շենքը գտնվում էր Ստեփանակերտում՝ քաղաքի կենտրոնական մասում, Արցախի կառավարության ու Ազգային ժողովի շենքերի հարևանությամբ։

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական իշխանությունների հավանությամբ 2024 թվականի մարտին քանդվել էր Արցախի Ազգային ժողովի շենքը։

Սեդա Մարտոյան