
Արցախցիները հանրահավաք են իրականացրել Ազատության հրապարակում
Երևանի Ազատության հրապարակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Աբդրեաս քահանա Թավադյանի աղոթքով մեկնարկեց «Վերադարձ» խորագրով միասնության հավաքը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության օրվան։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր ելույթում շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Նախարարը կոչ արեց չհուսահատվել և պահպանել ազգային կերպարը, ինչպես նաև հնարավորինս պաշտպանել սեփական իրավունքները։
Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրված է հայի արյունով, որի ապացույցն են հերոսների անունները, որոնք միշտ կհնչեն հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար, մենք կարոտում ենք հեռու մնացած Արցախի հողը,– ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայերի ամուր բնավորությունը, և դա հնարավորություն կտա հետագայում Արցախի հողում կրկին բարձրացնել հայոց եռագույնը։
Հանրահավաքի մասնակիցները եկել էին Բաքվի բանտերում գտնվող` Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի լուսանկարներով ու պաստառներով, որոնց վրա գրված էին՝ «Վիշտը հավերժ է, եթե պայքար չկա», «Էթնիկ զտումները հանցագործություն են, ոչ թե խաղաղություն», «Առանց պայքարի իրավունք չկա»։