ՀայաստանՍպորտ

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանն ընդունել Կրիշտիանու Ռոնալդուին ու թիմակիցներին

Վերջին ամսվա ընթացքում հասարակության մեջ ամենաքննարկվող հարցը դարձավ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Վազգոն Սարգսյանի անվան մարզադաշտի խոտածածկը։ Լոպեսի համերգից հետո թե՛ ֆուտբոլասերները, թե՛ որոշ մասնագետներ նշում էին, որ խոտածածկը պատրաստ չի լինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները։ Խոսքը Պորտուգալիայի ու Իռլանդիայի ընտրանիների մասին է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համերգից հետո անմիջապես հայտարարություն տարածեց՝ նշելով, որ մարզադաշտն ամբողջությամբ պատրաստ է լինելու Պորտուգալիայի դեմ հանդիպմանը։ Անգամ երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ՀՖՖ-ն իր պաշտոնական էջում տեսանյութ էր տեղադրել մարզադաշտում տարվող աշխատանքների վերաբերյալ։ Տեսանյութում երևում է, որ մարզադաշտում կան հատվածներ, որոնք վնասված են։ Չնայած այդ ամենին՝ մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշում է, որ անգամ ՈւԵՖԱ-ից մասնագետները եկել-տեսել են ու թույալտրելն են անցկացնել հանդիպումը, այնինչ՝ իրականում, գուցե, այդպես չէ։

ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել նախախաղային մարզում անցկացնել թիմերին «Հանրապետական» մարզադաշտում։ Սա նրա մասին է վկայում, որ մարզադաշտը դեռևս ամբողջովին պատրաստ չէ։ ՈւԵՖԱ-ից հասկացել են, որ նման մարզադաշտում նախախաղային մարզում անցկացնելը կարող է վնասվածքների պատճառ դառնալ ֆուտբոլիստների համար, ինչն էլ իր հերթին կարող է պատճառ լինել հանդիպումը չեղարկելու կամ հետաձգելու համար։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգը մարզադաշտում անցկացնելու համար պետք էր գնահատել ռիսկերը ու մոտ ապագայում սպասվող հանդիպումները, ինչո՞ւ, որովհետև Հայաստան է ժամանելու աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա՝ Հայաստանում խաղալը մեծ իրարանցում է հայ մարզասերի համար և ոչ միայն։ Եթե Լոպեսի համար հնարավոր էր վնասել Հայաստանում գործող միակ մարզադաշտը, որը կարող է ընդունել նման մակարդակի հանդիպումներ, ապա նվազագույնը Կրիշտիանու Ռոնալդուի համար հնարավոր էր խաղից 1-2 ամիս առաջ թույլ չտալ նմանօրինակ համերգներ կազմակերպել։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին պայքարն է սկսում աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիայի, Հունգարիայի ու Իռլանդիայի ընտրանիները։