ՀայաստանՏնտեսություն

Ինչու՞ է Հայաստանում բենզինը ամենաթանկը տարածաշրջանում․ տնտեսագետը նշում է պատճառները

Բենզինի գինը վերջին շրջանում Հայաստանում կայունացել է։ Նկատելի է դառնում նաև այն, որ շուկայում խաղացողները շատացել են, ինչն էլ իր հերթին բերում է մրցակցության ու որակի։ Չնայած այդ ամենին՝ Հայաստանում բենզինի գինը շարունակում է տարածաշրջանում ամենաթանկը լինել։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի կարիքով՝ սա կապված չէ ոչ մրցունակ շուկայի կամ ինչ֊որ ներքին պայմանավորվածության հետ։ Ըստ նրա՝ եթե հաշվարկներ անենք, սահմանին ստացված բենզինի գինը հավասարազորվում է շուկայում վաճառվող բենզինին։ Սակայն մի քանի խնդիրներ է նշում։

Վրաստանում ևս բենզինը ներկրվում է Ռուսաստանից։ Այնտեղ, սակայն, 50-70 դրամով ավելի էժան է Հայաստանում վաճառվող բենզինից։ Տնտեսագետը բացատրում է իրավիճակը։

Վերջերս էլ քննարկվում էր, որ Ռուսաստանից ներկրվող բեզնինի քվոտան Հայաստանի համար վերջանում է։ Հնարավոր է, որ գինը բարձրանա։ Թավադյանը նշում է, որ սա առաջին անգամ չի կիրառվում։

Թավադյանը անդրադարձավ նաև ներմուծողներին, թե որքանով է նրանց ներմուծած բենզինը բարձրորակ, որքանով է այն համապատասխանում ներքին շուկային։

Բենզինի գնի թանկացումը ստիպել է շատ վարորդների, որ նրանք անցում կատարեն էլեկտրական մեքենաներին։ Հայաստանում շատ հաճախ ես նկատում էլեկտրական մեքենաների։ Թավադյանը սա մի կողմից դրական է համարում, բայց մյուս կողմից բացասական բան է տեսնում։

Չնայած բենզինի գնի տատանումներին՝ այն շատ մեծ ազդեցությունն չունի գնաճի վրա, որքան դիզելային վառելիքը։ Թավադյանը նշում է, որ եթե մի ապրանքի գինը բարձրացավ, կարող է գնաճի վրա չանդրադառնալ։ Բայց սա չի նշանակում, որ ասենք բնակչության տարբեր խավերը տարբեր կերպ չի զգում գնաճը։ Եթե գնաճի ցուցանիշը ենթադրենք 3 % է, դա չի նշանակում, որ հասարակության տարբեր խավերը այդ 3 %-ն են զգում։ Իրականությունը այն է, որ այդ 3 %-ը հիմնականում վերին խավն է զգում։ Ցածր ու միջին խավի համար ծախսի 50 %-ը սնունդն է, իսկ վերին խավի համար մոտ 30 %իը սնունդն է, մոտ 30 %-ը ավտոմեքենայի ծախսերն են։ Իրանք ավելի շատ են զգում գնաճ։