ԱրցախՍոցիալական

Որքա՞ն արցախցի է ստացել Հայաստանի քաղաքացիություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը բավական արդյունավետ է ընթանում։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ազգային ժողովում հայտնել է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ ավելի քան 16․000 արցախցի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Նրանցից 11․259-ը արդեն ստացել են անձնագրեր նախագահական հրամանագրի միջոցով, և 5․000-ից ավելի անչափահաս երեխաներ, որոնց ծնողները քաղաքացիություն են ձեռք բերել։

Փոխնախարարի խոսքով՝ գործընթացը դարձել է առավել պարզ․ նախկինում քաղաքացիություն ստանալը կարող էր տևել առնվազն 90 օր, մինչդեռ Արցախից տեղահանվածների համար առավելագույնը 2 ամսում ավարտվում է։ Հիմնականում քաղաքացիության դիմումները ընդունվում են կենտրոնացված համակարգով, սակայն արդեն սկսել են տարածել ողջ երկրում․ մարզերում բոլոր կետերն ընդունում են դիմումներ, Երևանում ավելացվել է ևս մեկ կետ, իսկ շրջիկ ծառայություններն օրական 50-ից ավելի դիմում են հավաքագրում։

Ղազարյանը նշեց, որ պետական համակարգը աշխատում է գործընթացը հնարավորինս մատչելի դարձնելու համար, որպեսզի հայրենակիցները առավել հեշտ կարողանան հաստատել իրենց իրավունքը։