
Վթար Տեղ գյուղում. մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է
Սյունիքի մարզի Տեղ գյուղում սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ «Mercedes-Benz» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորում։ Վարորդը մահացել է։
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 23։39-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ավտոմեքենան հայտնաբերել են ձորում։ Վարորդի մարմինը եղել է մեքենայից դուրս։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս բերել ձորից՝ այն փոխանցելով շտապօգնությանը։Իրավապահները պարզում են զոհվածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։