ՀայաստանՍոցիալական

Հայաստանում ո՞ր հեռուստաալիքն է ամենադիտվածը

Օգոստոսին հեռուստադիտողները ավելի հաճախ դիտել են Արմենիա TV-ն։ Մարդկանց մի զգալի մաս հետևում է ոչ միայն այդ հեռուստաալիքի լրատվական թողարկումներին, այլև հեռուստասերիալներին։

Հաղորդումների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Արմենիա TV–ի «Վերջին զանգ» սերիալը (հեռարձակվել է օգոստոսի 13-ին), երկրորդ տեղում ATV–ի «Մարիա» սերիալն է (օգոստոսի 13), երրորդը՝ Շանթի «Հորիզոն»-ը։ Տասնյակում է նաև Արմենիա TV-ի «Շիրազի վարդը» (օգոստոսի 3)։ «Հումորն» էլ իր տեղն ունի. Շանթի «Women’s Club» (օգոստոսի 2), Արմենիա TV–ի «Ժիրո Իվան» (օգոստոսի 13) և «Փող չկա» սիթքոմները (օգոստոսի 19) օգոստոսին ախահովել են զգալի լսարան։

Հեռուստաեթերում նորությունների վարկանիշային ընթացքում առաջատարը մնացել է Արմենիա TV–ի «Ժամը», ապա՝ Հանրայինի «Լուրերը», ATV–ի «Այսօրը» և Շանթի «Հորիզոնը»։

Հանձնաժողովի ալիքային ընդհանուր հաշվարկում օգոստոսին ամենադիտված հեռուստաալիքը Արմենիա TV–ն է, որին հաջորդում է Շանթը, ապա՝ Հանրայինը։ Իսկ ամենացածր վարկանիշները գրանցել են՝ Նուռ TV–ին, ռուսական «Կուլտուրան» և Boon TV–ն։