Էլինա Ավանեսյանը երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը այս օրերին Երևանում մամուլի ասուլիս անցկացրեց՝ խոսելով վնասվածքից, մրցաշարերում կրած դժվարություններից և Օլիմպիական խաղերում հանդես գալու իր նպատակներից։
2025-ը ես լավ էի սկսել, բայց հետո վնասվածք ստացա, մարտին էլ ծանր վարակով հիվանդացա, և վերականգնողական շրջանը երկար տևեց։ Այդ պատճառով մրցել բարձր մակարդակով չէի կարողանում։ Այնուհետև ունեի ուսի ու դաստակի ցավեր, որոնց բուժումը դեռ շարունակում եմ,- ասաց նա։
Էլինան նաև հաստատեց, որ իր նպատակներից է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելը, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր մարզիկի երազանքը Օլիմպիադային մասնակցելն է, և ինքը բացառություն չէ։ Էլինան անհամբերությամվ է սպասում եմ Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Հայաստանի այցելության ընթացքում Ավանեսյանն արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել երեխաների հետ և հանդիպել երկրպագուներին․
Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ Հայաստան, տուն եմ վերադարձել, և մեծ ուրախությամբ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին։ Երեխաների աչքերի երջանկությունը ինձ ոգեշնչում է,– նշեց նա։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը վստահեցրեց, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել Էլինային՝ Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցաշարերում։ Թենիսի կանանց ասոցիացիայի համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինան այս անգամ նահանջել է 1 կետով և զբաղեցնում է 104-րդ տեղը։
