
Երևանում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունը
Երևանում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ կհավաքի 200-ից ավելի գործարարների տարբեր ոլորտներից։ Համաժողովին մասնակցելու են պատվիրակություններ 11 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Չեխիա, Կիպրոս, Ռուսաստանից, Կանադայից, Իրանից և այլ երկրներից։
Միջոցառման նպատակն է Հայաստանի տնտեսական և արտադրական հնարավորությունները ներկայացնել միջազգային գործընկերներին և հայաստանյան գործարարներին հնարավորություն տալ նոր կապեր հաստատել ու համագործակցել միջազգային ընկերությունների հետ։ Համաժողովի ընթացքում նախատեսված են մասնագիտական ելույթներ և գործարար կապերի ամրապնդման հնարավորություններ։
Բացի այդ, համաժողովը կունենա պարգևատրման բաղադրիչ․ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը 25 անվանակարգում պարգևատրելու է գործարարներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և այն կազմակերպություններին ու անձանց, որոնք վերջին տարիներին ներդրում են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Միջոցառմանը նաև սոցիալական բաղադրիչ ունի։ Խորհուրդը աջակցություն կցուցաբերի «Իմ ուղի» կրթական կենտրոնին, որն աշխատում է աուտիզմ ունեցող երեխաների հետ։
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ նման համաժողովների միջոցով ոչ միայն ստեղծվում են գործարար կապեր, այլև իրականացվում են կրթական ծրագրեր՝ հայկական բիզնեսի կարողությունների զարգացման և նոր շուկաներ գտնելու համար։ Կրթական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին։