
Հայտնի է, թե ով կդառնա միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նոր ղեկավար։ Այդ պաշտոնը ստանձնել է 28-ամյա Արտյոմ Սուջյանը։
Նշանակման մասին որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական հարթակում։ Փաստաթղթում նշվում է, որ Սուջյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 10-ից։ 2022 թվականին Սուջյանը նշանակվել էր արդարադատության նախարարի տեղակալ։ 2024-ի հոկտեմբերից աշխատում էր որպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական։
Այս նշանակումն արվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 29-ին պաշտոնից ազատվեց Լիպարիտ Դրմեյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը Դրմեյանի ազատումից առաջ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել։ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունում չի կարող լինել պաշտոնյա, ով ունի իր դիրքորոշմանը հակասող կարծիք՝ հավելելով, որ եթե կան, թող դուրս գան, եթե ոչ՝ ինքը նրանց կհեռացնեի։ Այս հայտարարությունը կապված էր ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռների շուրջ տեղի ունեցած քննարկումների հետ։