ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ սա մեր ընտրանու առաջին հաղթանակն էր, որը նաև դարձավ Մելիքյանի առաջին հաջողությունը գլխավոր մարզչի պաշտոնում։

Հայաստանի հավաքականի գոլերը հեղինակեցին․

  • Էդուարդ Սպերցյան՝ 11-մետրանոց հարվածով (45+1-րդ րոպե)
  • Հրանտ-Լեոն Ռանոս՝ (51-րդ րոպե)։

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը խմբում 3 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջատարն է Պորտուգալիան՝ նույնպես 3 միավորով, սակայն դեռևս չի անցկացրել իր երկրորդ հանդիպումը Հունգարիայի դեմ։ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով