ՀայաստանՍոցիալական

Նոր Գեղիում բողոքի ակցիա․ գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհը։ Արդյունքում Աբովյանից մինչև Եղվարդ երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումը հասել է մի քանի կիլոմետրի։

Բնակիչները պահանջում են լուծում տալ ոռոգման ջրի խնդրին։ Նրանց խոսքով՝ շաբաթներով չեն ստացել ջուր, ինչի հետևանքով հեկտարներով ցանքատարածություններ չորանում են։

Նրանց խոսքով՝ ճանապարհը չեն բացելու այնքան ժամանակ, մինչև ջրմուղի պատասխանատուները չգան և հստակ չասեն, թե երբ են իրենք ոռոգման ջուր ունենալու։ Ավելի ուշ Նոր Գեղիի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը Amnews-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները կաճ ժամանակ անց բացել են ճանապարհը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ 2025 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից սահմանվածից քիչ ջրառ կկատարվի, որը, ինչպես տեսնում ենք, անմիջապես ազդում է գյուղացիների վրա։