Նորաձևություն

Կկարողանա՞ Եղիշե Մելիքյանը համոզել Մխիթարյանին վերադառնալ հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարում է, որ պատրաստվում է Հենրիխ Մխիթարյանին համոզել վերադառնալ թիմ։ Մելիքյանը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել, մանրամասներ, սակայն չի հայտնել։ Միայն նշել է, որ պատրաստվում է մեկնել Իտալիա՝ հանդիպելու Մխիթարյանին։ «Ինտերի» կիսապաշտպանը, որը 2022-ին հրաժեշտ տվեց ազգային թիմին, դեռ հունիսին հստակ նշել էր, որ չի նախատեսում վերադարձ։ Այս ֆոնին Մելիքյանի խոսքերը միաժամանակ հույս և հարցեր են առաջացնում։

Մխիթարյանը հավաքականից չի հեռացել տարիքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով։ Նա իր հայտարարություններում ընդգծել էր, որ ուզում է ամբողջ ուշադրությունը դարձնել ակումբային կարիերային։ Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո նշել է, որ դրա մասին չի խոսի մինչև կարիերան ավարտելը․

Չնայած այն բանին, որ կա իրական պատճառ, սակայն հավաքականի նախկին ավագը նաև հավելել էր, որ ժամանակն է՝ երիտասարդ սերունդը պատասխանատվություն ստանձնի և կարողանա իր հետևից տանել ազգային հավաքականը։ Մամուլում միշտ եղել են տեղեկություններ, որ պատճառը ՀՖՖ-ի հետ հակասությունն է՝ կապված մոր՝ Մարինա Թաշչյանի աշխատանքից հեռացման հետ։ Սրա մասին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր անգամ նշել։

Հատկանշական է, որ ՀՖՖ-ին մինչ գլխավոր մարզիչ դառնալը քննադատում էր նաև Եղիշե Մելիքյանը, սակայն ՀՖՖ-ի հետ նա կարողացավ համագործակցության եզրեր գտնել։ Հնարավոր է, որ Մելիքյանի միջնորդությունը «ՀՖՖ-Մխիթարյան հարցում» կարող է օգտակար լինել հայ մարզասերի համար՝ վերադարձնելով Մխիթարյանին։