Վանաձորում, Գեղակերտում և Շամուտում կկառուցվեն նոր մարզադպրոցներ՝ հայտնի մարզիկների անուններով
Վանաձորում, Գեղակերտում և Շամուտում կկառուցվեն մարզադպրոցներ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի, Յուրի Սարգսյանի և Ստեփան Սարգսյանի անուններով: Այս մասին կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ նախագծի նպատակն է զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, խրախուսել երեխաներին սպորտով զբաղվելը և ճանաչելի դարձնել մեր անվանի մարզիկների փորձն ու վաստակը:
Վախթանգ Դարչինյանը, Յուրի Սարգսյանը և Ստեփան Սարգսյանը պատրաստ են իրենց սեփական հողատարածքները նվիրաբերել՝ նոր մարզադպրոցների համար: Վանաձորում կկառուցվի բռնցքամարտի դպրոց՝ Վախթանգ Դարչինյանի անունով, Գեղակերտում կվերանորոգվի Յուրի Սարգսյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ Շամուտում կկառուցվի նոր մարզադպրոց Ստեփան Սարգսյանի նվիրաբերած հողամասի վրա:
Նոր մարզակառույցները կդառնան ՀՀ սեփականություն և կփոխանցվեն «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին, իսկ Վախթանգ Դարչինյանի անվան դպրոցի շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2026-2028 թթ. ծրագրի շրջանակում:
