ԱշխարհՀայաստանՏնտեսություն

Հայաստանը կդառնա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամ՝ վճարելով 7,5 մլն դոլար

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին հաստատեց երկրի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ), որի համար Հայաստանը 5 տարվա ընթացքում կվճարի 7,5 մլն դոլար՝ տարեկան 1,5 մլն դոլար դրությամբ:

ԵՆԱԲ-ը հիմնադրվել է 2015-ին Չինաստանի նախաձեռնությամբ և այսօր ունի 106 անդամ պետություն: Բանկի նպատակն է աջակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը: Նրա կանոնադրական կապիտալը կազմում է 100 միլիարդ ԱՄՆ դոլար, որոնցից 20 միլիարդը վճարված բաժնեմասեր են, իսկ 80 միլիարդը՝ վճարման ենթակա:

Հայաստանի բաժանորդագրությունը նախատեսում է 374 բաժնեմաս, որոնցից 299-ը վճարման ենթակա են: Մնացած 75 բաժնեմասի արժեքը կազմում է 7,5 մլն դոլար՝ որը Հայաստանը պետք է վճարի առաջիկա 5 տարվա ընթացքում:


Չնայած անդամակցությունը կարող է բացել նոր ենթակառուցվածքային նախագծերի և միջազգային ֆինանսավորման դռներ, կա նաև ռիսկ, որ այս ներդրումն արագ եկամուտ չի ապահովի: Բանկի ծրագրերում մասնակցությունը պահանջում է հավասարապես ֆինանսական դրվածքներ, ինչը կարող է բյուջետային ճնշում առաջացնել փոքր երկրում: Հատկապես 7,5 մլն դոլարը, թեև 5 տարով բաժանված, պահանջում է կանխատեսված տնտեսական արդյունավետություն, որը դեռ անհայտ է: Բացի այդ, ներգրավվելով միջազգային նախագծերում՝ Հայաստանը կախված է այլ երկրների քաղաքական ու տնտեսական շահերից, ինչը կարող է ռիսկային լինել ճգնաժամային իրավիճակներում:

Սեդա Մարտոյան