ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Միկա տուն-ռեստորան»-ի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները կասեցրել են Օհանավան գյուղում գործող «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը։

Ստուգման ընթացքում արձանագրվել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լիներ իրականացնել պատշաճ խնամք և ախտահանում։ Հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահպանվել նորոգ վիճակում և պատրաստված չեն եղել այնպիսի նյութերից, որոնք պետք է լինեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող և ախտահանվող։

Արդյունքում ընկերության արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեսչական մարմինը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, համապատասխանեցնել սննդի օբյեկտը օրենսդրության պահանջներին և սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները։

Սեդա Մարտոյան