ՀայաստանՊատահար

Փարաքարում ճանապարհի մեջտեղում ընկած էլեկտրասյունը խցանում է առաջացրել

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Փարաքարի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գայի պոստի» հատվածում, էլեկտրասյունը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Դրա հետևանքով ճանապարհահատվածի մի մասում հնարավոր էր երթևեկել միայն մեկ գոտիով։

Խոչընդոտը մոտ 1 կմ երկարությամբ խցանում էր առաջացրել։ Տեղում երթևեկությունը կարգավորում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Առայժմ պարզ չէ, թե ինչ պատճառով է էլեկտրասյունը հայտնվել երթևեկելի մասում և երբ այն կվերացվի։