Շունը 1․5 տարեկան երեխայի է կծել․ նա հիվանդանոցում է
2025 թվականի սեպտեմբերի 12-ին Արարատի մարզում շունը կծել է 1․5 տարեկան երեխային։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ երեխան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով։
Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ այս տարի Հայաստանում եղել են նաև մահվան դեպքեր, ինչի պատճառը ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելն է:
Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին: Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով,–սոցցանցում գրել է նախարարը:
