ՀայաստանՊատահար

Վրաերթ Արարատ գյուղում․ 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արարատ գյուղում 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, այնուհետև վրաերթի է ենթարկել մորը և նրա 3-ամյա աղջկան։

Վիրավորները նախ տեղում ստացել են շտապօգնություն և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն․ երեխայի վիճակը ծանր է, նա ռեանիմոբիլով ուղարկվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի մանրամասները պարզվում են։

Սեդա Մարտոյան