ՀայաստանՍոցիալական

Կրասնոդարի օդանավակայանը վերսկսել է թռիչքները դեպի Երևան և Թուրքիա

Ռուսաստանի Կրասնոդարի օդանավակայանը, որը փակվել էր 2022 թվականի փետրվարի վերջից անվտանգության նկատառումներից ելնելով, սեպտեմբերի 11-ից վերաբացվել է՝ թռիչքների սպասարկման համար։

«Ազիմուտ» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ից Կրասնոդարից կվերսկսի ավիաչվերթները դեպի Երևան։ Ավիատոմսերի վաճառքը արդեն սկսված է։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Կրասնոդարի օդանավակայանը վերսկսում է աշխատանքը, իսկ Ռոսավիացիան նշել էր, որ առաջին կանոնավոր չվերթը դեպի Կրասնոդար սեպտեմբերի 17-ին կիրականացնի «Աերոֆլոտը» Մոսկվայից։

Նշվում է, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը տեղակայված է Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 2017 թվականից՝ թռիչքների մեկնարկից ի վեր։