
Starlink-ի աշխատանքում խափանումներ են եղել
Ինտերնետն այսօր ոչ թե շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն։ Բայց սեպտեմբերի 15-ին հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Ավստրալիա, հանկարծ հայտնվեցին առանց կապի։ Պատճառը Էլոն Մասկի «Starlink» արբանյակային ինտերնետ ծառայության խափանումն էր։
Downdetector կայքը, որը հետևում է տարբեր ծառայությունների աշխատանքին, ֆիքսել էր ավելի քան 40 հազար բողոք։ Որոշ օգտատերեր մնացին առանց կապի մի քանի րոպե, իսկ ուրիշների համար ընդհատումը տևեց մինչև 20 րոպե։
«Starlink»-ը պաշտոնապես միայն հաստատեց, որ խնդիր կա և իր թիմը զբաղված է հետաքննությամբ։ Մանրամասներ չհրապարակվեցին։ Սակայն օգտատերերը սկսեցին ենթադրել, որ պատճառը արևային ակտիվությունն է․ վերջին օրերին գրանցվել էր երկրաչափական փոթորիկ, որը կարող էր խանգարել արբանյակների աշխատանքին։
Հատկանշական է, որ սա արդեն երկրորդ խափանումն էր կարճ ժամանակում։ Մի քանի շաբաթ առաջ ևս ծառայությունը կարճատև ընդհատումներ էր ունեցել։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտից Հայաստանում պաշտոնապես սկսել է գործել Starlink-ի արբանյակային ինտերնետը, որը հնարավորություն կտա ունենալ արագ, հուսալի և անվտանգ կապ ինչպես քաղաքներում, այնպես էլ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում։