ՀայաստանՍնունդ

Վտանգավոր մսամթերքի արտադրությունը կասեցվել է Երևանում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումներ են իրականացրել «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում, որը գտնվում է մայրաքաղաքի Օհանովի փողոցում։ Վերահսկողության ընթացքում նմուշառում է կատարվել առկա մսամթերքի արտադրատեսակներից, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ընկերության արտադրած «Նրբերշիկ նրբահամ» տեսակը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին։ Մասնավորապես, արտադրանքը նատրիումի նիտրիտի պարունակությամբ գերազանցում է սահմանված նորմերը, ինչի հետևանքով համարվում է վտանգավոր սննդամթերք և սպառման համար ոչ պիտանի։

Այս փաստի հիման վրա տեսչական մարմինը կասեցրել է տվյալ արտադրատեսակի արտադրությունը։ Միաժամանակ տնտեսվարողին պարտադրվել է շուկա մուտք գործած խմբաքանակը հետ կանչել և իրացումը դադարեցնել։ Նրան հանձնարարել է նաև արտադրանքը ոչնչացնել կամ օգտահանել՝ սահմանված կարգի համաձայն։ Ընկերությանը տրվել է որոշակի ժամկետ՝ խախտումները վերացնելու և արտադրությունը նորմերին համապատասխանեցնելու համար։

Սեդա Մարտոյան