ՀայաստանՔաղաքականություն

Դատախազը պահանջել է բավարարել Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ մեղադրանքները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը գտնվում է արդեն եզրափակիչ փուլում։

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հայտարարեց, որ Աջապահյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքները պետք է ամբողջությամբ հաստատվեն, քանի որ դրանց համար բավարար ապացույցներ կան։ Դատական նիստը, սակայն, չավարտվեց․ այն հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտի պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։

Հիշեցնենք, որ 62-ամյա արքեպիսկոպոսի դեմ գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն և ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին։

Գործով նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն է։ Կողմերի ճառերից հետո նա պետք է գնա վճիռ կայացնելու։