ՀայաստանՊատահար

Հրազդան քաղաքում հրդեհ է բռնկվել․ տուժածներ կան

Հրազդան քաղաքում մթերային խանութում բռնկված հրդեհի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է խանութը՝ մոտ 40 քմ տարածքով, գույքով հանդերձ։