Հայ շախմատիստները ավարտել են ելույթները միջազգային մրցաշարում․ ի՞նչ է հայտնի
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաջողությամբ հանդես է եկել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Գրանդ Սվիս» խոշոր միջազգային մրցաշարում՝ ընդգրկվելով լավագույն 20-յակում։
11 տուրում Սարգսյանը գրանցել է երկու հաղթանակ և ինը ոչ-ոքի՝ ընդհանուր վաստակելով 6,5 միավոր։ Նա Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն է ցուցադրել։
Մրցաշարում Արամ Հակոբյանը վաստակել է 6 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 4,5-ական։
Առաջին տեղը զբաղեցրել է հոլանդացի Անիշ Գիրին՝ 8 միավորով, երկրորդը գերմանացի Մաթիաս Բլյուբաումն է՝ 7,5 միավորով։ Երկուսն էլ նվաճել են 2026 թվականին նախատեսված հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
«Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել էր սեպտեմբերի 4-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։
Մրցաշարի շրջանակներում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի էր խաղացել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի դեմ։ Նույն արդյունքն էր գրանցել նաև Լևոն Արոնյանի հետ պարտիայում։
