Մարտունուց Ներքին Գետաշեն տանող 3.5 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգվում է
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մարտունի քաղաքից մինչև Ներքին Գետաշեն տանող մոտ 3.5 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
«Ճանապարհային դեպատամենտ» հիմնադրամի տեղեկացմամբ՝ նորոգման ենթակա ճանապարհը սկսվում է Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից և հասնում է մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ։
Կապալառու կազմակերպությունը արդեն քանդել է նախկին ծածկը, կառուցում է մայթեր և ջրահեռացման վաքեր։ Ասֆալտապատման աշխատանքներն էլ արդեն ընթացքի մեջ են․ շուրջ 2 կիլոմետրի վրա տեղադրվել է նոր ասֆալտի ներքին շերտը, իսկ մնացած 1.5 կիլոմետր հատվածում դրվել է նաև վերին շերտը։
