ՀայաստանՏեխնոլոգիա

Տարվա ամենախոշոր աստերոիդներից մեկը սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրի մոտով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը տեղեկացնում է, որ տարվա ամենախոշոր աստերոիդներից մեկը՝ 2025 FA22-ը, սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրի մոտով՝ լուսնային ուղեծրի տրամագիծը մի փոքր գերազանցող հեռավորության վրա։ Մոսկվայի ժամանակով այն Երկրին ամենամոտ կգտնվի առավոտյան ժամը 10-ին։

Աստերոիդի միջին տրամագիծը մոտ 166 մետր է, երկարությունը՝ 290 մետր, իսկ զանգվածը մոտ 1000 անգամ գերազանցում է Չելյաբինսկի երկնաքարի զանգվածը։

Սովորական աստղադիտակներով անցումը գրեթե անհնար է տեսնել. մասնագետների գնահատականով՝ աստերոիդը դիտելու համար անհրաժեշտ է առնվազն 30 սմ տրամագծով աստղադիտակ։

Նշենք նաև, որ Մարսից Երկիր ընկած ամենամեծ երկնաքարը նախկինում վաճառվել է աճուրդում 5.3 միլիոն դոլարով։

Նշենք, որ նմանատիպ աստերոիդները անցնում են Երկրի կողքով բավական հաճախ, սակայն դրանց մեծ մասը չի մոտենում մոլորակին։ Օրինակ՝ 2013 թվականին Չելյաբինսկում ընկած երկնաքարը, որը մոտ 20 մետր տրամագծով էր, պայթեց մթնոլորտում, որի հետևանքով շուրջ 500 անձ էր տուժել։