
Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է․ սեփականատերը տուգանվել է 1 միլիոն դրամով
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է ապօրինի ջրօգտագործման դեպք։ Շրջակա միջավայրի Նախարարության էկոպարեկային ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ գյուղի բնակիչ Ա.Գ.-ն իր հողամասում հորատել է խորքային հոր և ջուր է օգտագործել առանց անհրաժեշտ ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է։ Իրավախախտի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն․ նրան նշանակվել է 1 միլիոն դրամ տուգանք։ Բացի այդ, քաղաքացուն ներկայացվել է նաև ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 57 600 դրամի չափով։