ՀայաստանՍոցիալական

Երևանում նախատեսվում է կառուցել ճոպանուղի՝ «Երիտասարդական» մետրոյից դեպի Նոր Նորք

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել «Երիտասարդական» մետրոյի կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 18-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ծրագիրն արդեն հասել է մրցույթի փուլին։

Քաղաքապետի խոսքով՝ ճոպանուղու կառուցման հարցը քննարկվում է բավականին երկար ժամանակ, և այժմ գործընթացը դուրս է եկել գործնական փուլ։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի միջոցներով։

Ճոպանուղին, որը կկապի քաղաքի կենտրոնը Նոր Նորքի հետ, ըստ նախագծի՝ կարող է դառնալ նոր ու հարմարավետ փոխադրամիջոց, որը կբեռնաթափի մայրուղային երթուղիները և կխթանի հանրային տրանսպորտի զարգացումը։

Մրցույթի անցկացման և շահառու կազմակերպության ընտրությունից հետո քաղաքապետարանը կսկսի շինարարական աշխատանքները։

Սեդա Մարտոյան