ՀայաստանՍոցիալական

Ամասիա համայնքում ենթակառուցվածքներ են բարելավվում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցության շրջանակում։

Վերջին տարիներին Աղվորիկ, Արդենիս, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ և Շաղիկ գյուղերում արդեն նկատելի են փոփոխություններ. ըստ մարզպետի աշխատակազմի, 2018 թվականից համայնքում իրականացվել է մոտ 550 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 289 միլիոնը պետության կողմից համաֆինանսավորվել է։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ընդգծել է, որ ծրագրերը թույլ են տալիս համայնքի բնակիչներին ընդլայնել տնտեսությունները և բարելավել կյանքի պայմանները՝ անկախ բնակավայրի հեռավորությունից:

Տեղում իրականացվում են ճանապարհաշինական, ջրագծման աշխատանքներ։

Ամասիա խոշորոցված  համայնքը ներառում է տասնինը վարչական միավոր ունեցող գյուղեր՝ Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Կամխուտ, Ողջի, Բյուրակն, Մեղրաշատ, Հովտուն, Բանդիվան, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զառիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշենև  Ջրաձոր։