ՀայաստանՄշակույթ

Երևանում բացվում է ջութակի նոր դպրոց՝ երեխաների համար

Նախատեսվում է դպրոցական տարիքի երեխաների համար ջութակի դպրոց ստեղծել։ Դպրոցը կառուցվում է տաղանդավոր երեխաներին աջակցելու և արտասահման սովորելու մեկնած ուսանողներին Հայաստան վերադառնալու հնարավորություն ստեղծելու նպատակով։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել են հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի համերգաշրջանը կկայանա Երևանում սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը։ Ելույթ կունենան նաև իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին, սոպրանո Ջուլիա Գրիգորյանը և այլ երաժիշտներ։

Սեդա Մարտոյան