ՀայաստանՊատահար

Կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին

Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել կաշառակերությանը օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Քննության տվյալներով՝ աշխատակիցը 2024 թվականի սեպտեմբերին կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ մի շարք քաղաքացիներից գումար է պահանջել և ստացել։ Փոխարենը հանձնաժողովի անդամները նրանց ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը բարձր են գնահատել՝ նախատեսված 25 տոկոսի փոխարեն։ Ստացված գումարները նա փոխանցել է պաշտոնատար անձանց՝ որպես կաշառք։

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ)։ Կաշառք տված քաղաքացիներին նույնպես մեղադրանք է ներկայացվել։

Գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր անցկացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում, ինչի հետևանքով մի շարք անձինք ձերբակալվել էին։