Փաշինյանը հայտարարում է, որ սահմանին հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել․ ինչքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը
1 տարի 7 ամիս է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ,– ասաց նա։
Այնուամենայնիվ, սահմանամերձ համայնքներում 2025 թվականի մայիսին կրակոցներ են գրանցվել։ Ադրբեջանի զինված ուժերը նորից կրակ են բացել Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի, այդ թում՝ Սոթքի, Խոզնավարի և Խնածախի ուղղություններով։ Խոզնավարի վրա հրետանու կրակի հետևանքով վնասվել է բնակելի տուն և կենդանի, իսկ Խնածախում՝ բնակելի շինություններ և համայնքային մշակույթի տուն։
