ՀայաստանՊատահար

Արմավիրի մարզում գողացել են 81 գառ՝ մի քանի միլիոն դրամ արժողությամբ

Սեպտեմբերի 6-ին Արմավիրի մարզում արձանագրվել է խոշոր գողություն: Քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ։ Տերը ոստիկանությանը հայտնել է, որ կենդանիները գնել էր 4 մլն 860 հազար դրամով, և իրեն պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս։

Գողությունը կատարվել է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ Գրիբոյեդով գյուղի տարածքում։

Դեպքի վայրում ոստիկանները պարզաբանումներ են կատարել, նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեին։ Դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեդա Մարտոյան